Friday, April 27, 2012

Ռուսաստանին դուր չի գալիս Թուրքիայի հայտարարությունները

1in.am. 26-4-2012- Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն հայտարարել է, թե իր
երկրի անհանգստացնում են Թուրքիայի` ՆԱՏՕ-ին դիմելու ծրագրերը` Սիրիայի կողմից հնարավոր վտանգի դեպքում: "Մենք ցանկանում ենք արձագանքել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, ով երկու կամ երեք անգամ հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է դիմել կոլեկտիվ պաշտպանության մասին վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի նախատեսվում է ՆԱՏՕ-ի անդամ-երկրների միջամտությունը` դաշինքի այլ անդամի վտանգ սպառնալու դեպքում ",- ասել է Լուկաշեւիչը:

No comments: