տեղեկացնում է «Asia Times» պարբերականը: «ԵՄ պետություններ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը և Շվեդիան կողմ են Թուրքիայի՝ ԵՄ անդամագրմանը, Ֆրանսիան և Գերմանիան շարունակ հայտարարում են, որ դեմ են դրան: Համաձայն 2011թ Եվրախորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի՝ Թուրքիայում «առաջընթացի» վերաբերյալ զեկույցի, Անկարան դեռ չի համապատասխանում Կոպենհագենյան մի շարք չափանիշների: ԵՄ-ի օրենսդիր մարմինն իր անհանգստությունն է արտահայտել կանանց իրավունքների, լրագրողների և իրավապաշտպանների իրավունքների ոտնահարման մասին»,- նշված է հոդվածում: «Եվրոպա-Թուրքիա «ամուսնության» հակառակորդները անհանգստություն են հայտնում, որ Արդարություն և Զարգացում կուսակցությունը ԵՄ անդամագրվելո` կփորձի նվազեցնել ռազմական ազդեցությունը: Եվրոպա-Թուրքիա բանակցությունների մեկ այլ խոչընդոտ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը Օսմանյան կայսրության կողմից իրականացվել է առաջին աշխարհամարտի տարիներին: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդը հայտարարել է, որ եթե նա հաղթի նախագահական ընտրություններում, ապա հանդես է գալու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նախաձեռնությամբ: Այնուամենայնիվ, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների պայթունավտանգ խնդիրներից է նաև Հունաստանի հետ հարաբերությունները ՝ Կիպրոսի հարցի մասով», -նշված է հոդվածում:
Friday, April 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment