Zham.am. 4-4-2012- Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2011 զեկույցին արձագանել են 4 պետական մարմիններից` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, դատախազությունից, ոստիկանությունից և ԿԳ նախարարությունից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեսյանը:
Պաշտպանը նշեց, որ իրենք պատրաստ են լսել ցանկացած դիտողություն, ցանկացած առաջարկ, բայց պատրաստ չեն կուլ տալ այն պետական մարմինների լղոզված պատասխանները: «Ես մի զեկույց եմ որոշել որդեգրել, որովհետև իրենք շատ են և իրենց հարձակումները կարող են շատ լինել: Եթե մենք որոշենք արձագանքել բոլորին մեր աշխատանքը առաջիկա շաբաթների ընթացքում կպարալիզացվի»,- ասաց Անդրեասյանը՝ ավելացնելով, որ միասնական ձևով հայտարարության տեսքով կամ առանձին ասուլիսով կարձագանքեն պատասխաններին:
Կարեն Անդրեսյանը հայտնեց նաև, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ուղարկել է 2011 թվականի ՄԻՊ զեկույցը և հիշեցրել, որ այս գարնանային նստաշրջանում ԱԺ պատգամավորները պարտավոր են լսել այն:
«Հույս ունեմ որ զեկույցը գարնանային նստաշրջանի ընթացքում կդրվի ԱԺ պատգամավորների քննարկմանը: 2011-ի տարեկան զեկույցում խնդիրները դասակարգված են ըստ 25 պետական մարմինների գործունեության ոլորտների: Զեկույցի 25 բաժինները արտացոլում են յուրաքնչյուր մարմնի իրավասությունների տիրույթում արձանագրված բացթողումները ու թերացումները, որոնց հետևանքով ոտնահարվել են մարդկանց իրավունքները»,– ասաց բանախոսը։
Անդրեասյանը նաև հայտարարեց, թե համոզված է, որ 5 տարի մնալու է իր պաշտոնում, քանի որ իրեն չի համարում թույլ մարդ. «Եթե թույլ լինեի, վաղուց հրաժարական կտայի: Մեր երկրում շատ հաճախ ուժեղ լինելու համար պետք է ինտեգրվել որևէ կլանի»: Մարդու իրավունքների պաշտպանը ասաց նաև, որ զգում է իր աշխատանքի ողջ ծանրությունը. «Մշակել ենք 5 տարվա աշխատանքային ուղեցույց, 34 տոկսով ավելացրել ենք դրական գործերը, 29 տոկոսով դիմումները»:
Wednesday, April 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment