Thursday, April 26, 2012

Թուրքիայի մերժողական քաղաքականությունը վնասակար է Թուրքիայի համար. Ադամ Շիֆֆ

Tert.am. 25-4-2012- Ապրիլի 24-ին Ադամ Շիֆֆը հանդիպել է Քրեսենթայի ավագ դպրոցի շուրջ 70 ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են քաղաքական և առողջապահական հարցեր: Այնուհետև ուսանողները խնդրել են նրան հայտնել իր տեսակետը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, հատկապես Ցեղասպանության ճանաչման կանխմանն ուղղված` թուրքական ճնշման մասին: «Թուրքիայի մերժողական քարոզարշավը բավական վնասակար է Թուրքիայի համար: Պատմությունն ամեն ինչ ջրի երես է հանում: Այստեղ միակ վիճաբանողը/բանավիճողը թուրքական կառավարություն է »,- ասել է Շիֆը: Այնուհետև Շիֆը պատմել է ուսանողներին, որ այս տարի նա այցելել է առնվազն 8 դպրոց՝ այդ թվում Մոնթրոուզ Հայ Քույրական ակադեմիան: Քննարկման ավարտին Շիֆը կիսվել է իր տպավորություններով. «Հետաքրքիր քննարկում ստացվեց, ուսանողները խանդավառ են և շատ կարևոր հարցեր էին շոշափում»:

No comments: