Tert.am. 7-4-2012- Նուշի ընդամենը մի բուռը կարող է ողջ օրվա ընթացքում քաղց չզգալ, պնդում են հետազոտության հեղինակները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակված են The Telegraph պարբերականում: Նուշը շատ ցածր գլիկեմիկ ցուցանիշ ունի, որը ցույց է տալիս, թե սնունդն ընդունելուց հետո, որքան արագ է փոխվում արյան շաքարի ցուցանիշը:
Արագ է մարսվող սնունդը խթանում է արյան մեջ շաքարի կտրուկ ավելացումը, ապա նաև դրա կտրուկ անկումը: Սակայն նուշը այնպիսի հատկություններ ունի, որ շաքարի և ինսուլինի ցուցանիշների կայուն և դանդաղ փոփոխություն է ապահովում: Արդյունքում մարդը երկար ժամանակ իրեն հագեցած է զգում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ նուշը կարող է փրկել չափից շատ ուտելուց: Գիտնականները պնդմամբ` այն հատկապես անհրաժեշտ է շաքարախտով հիվանդներին
Գիտափորձը ցույց է տվել, որ կամավորների այն խումբը, որը նախաճաշին նուշ է կերել, ավելի երկար է կուշտ մնացել, իսկ արյան մեջ շաքարի պարունակությունը ավելի ցածր է եղել:
Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ դա չի նշանակում, թե կարելի է մոռանալ կալորիաներ հաշվելու մասին: Չնայած նուշը կարող է օգնել օրգանիզմին «խաբելու» հարցում, և արդյունքում, մարդը ավելի քիչ քանակի սնունդ ստանալու կարիք կունենա, իրեն հագեցած զգալու համար:
Saturday, April 7, 2012
Նիհարելու լավագույն միջոց կարող է լինել սովորական նուշը
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment