Tert.am. 6-4-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին իրադարձություններից հետո կորցրել է իր տարածաշրջանային քաղաքական դիրքերը, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհուրդի փոխնախագահ Իսմայիլ Կեսարին, հաղորդում է 1news.az-ը՝ հղում կատարելով MehrNews գործակալությանը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թուրքիան պետք է ամաչի այն բանի համար, որ Սիրիայի բոլոր թշնամիներին, որոնք իրենց «Սիրիայի բարեկամներ» են կոչում, հավաքել է իր հարկի տակ: Կեսարին ասել է, որ Իրանն այն երկիրը չէ, որը կենթարկվի Թուրքիային:
«Եթե Էրդողանն ու Թուրքիայի մնացած վարչակազմը չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել և պետք է մեկը, որն իրենց թելադրի, ապա Իրանի քաղաքական գործիչները դա ինքնուրույն են անում: Ցավոք, թուրքական քաղաքական գործիչները արևմտյան երկրների ձեռքի գործիք են դարձել», - նշել է նա:
Միևնույն ժամանակ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է «Վեցյակի» և Իրանի միջև հանդիպմանը Ստամբուլում:
Anadolu գործակալության փոխանցմամբ, Տոները նշել է, որ չնայած ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը ջանքեր է գործադրում այդ հանդիպման ժամկետը և վայրը համաձայնեցնելու ուղղությամբ, սակայն ԱՄՆ-ն ամեն դեպքում սպասում է, որ «Վեցյակի» և Իրանի միջև հանդիպմանը տեղի կունենա Ստամբուլում ապրիլի 13-ից 14-ին:
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment