Tert.am. 9-4-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Չինաստան սկանդալով է սկսվել: Սինձյան-Ույղուրական շրջանից Պեկին ուղևորված Թուրքիայի վարչապետը ստիպված է եղել մոտ կես ժամ սպասել ինքնաթիռի մեջ, քանի որ նրա թիկնապահները չեն կարողացել ստանալ իրենց ամրագրված զենքերը:
Թիկնապահները, անվտանգության նկատառումներով թույլ չեն տվել, որ Էրդողանն իջնի ինքնաթիռից և չինական կողմին մեղադրել են իրենց զենքերն ուշացնելու համար: Պարզվել է, որ ուշացել է այն մեքենան, որ պետք է մոտենար ինքնաթիռին, զենքը տեղափոխելու համար:
Ինքնաթիռում գտնված գործարարներն ու լրագրողները իջել են ինքնաթիռից, իսկ վարչապետը ստիպված է եղել սպասել: Էրդողանն իջել է միայն այն բանից հետո, երբ թիկնապահները ստացել են զենքերով լի ուղեբեռն ու գրավել իրենց տեղերը:
Tuesday, April 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment