News.am. 9-4-2012- Կանադական հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանել կանադացիների մասին, ովքեր ողջ են մնացել «Տիտանիկի» խորտակումից հետո: Ֆիլմը կոչվում է «Տիտանիկ: Կանադական պատմություն»: Ֆիլմում դրվագներ կան կանադացի, ծագումով հայ Նշան Գրիգորյանի մասին: Նրա մասին պատմում է թոռը` Վան Սողոմոնյանը:
Հոր խորհրդով, Նշան Գրիգորյանը թողել է ընտանիքը Օսմանյան կայսրության արեւելյան հատվածում եւ գնել «Տիտանիկի» տոմս` հույս ունենալով նոր կյանք սկսել Կանադայում, որտեղ կարող էր խուսափել հետապնդումներից եւ հալածանքներից, ինչին ենթարկվում էին Թուրքիայում բնակվող հայերը:
Վանի խոսքով, իր պապը գնել է երրորդ կարգի տոմս, ունեցել է մի փոքր ճամպրուկ: Նա այն սակավաթիվ ուղեւորներից էր, ովքեր շատ քիչ կամ գրեթե չէին խոսում անգլերեն:
«Պապիկը պատմել է, որ երբ տեղի ունեցավ վթարը, լույսերը հանգեցին, եւ սկսվեց խուճապ, լսվում էին գոռոցներ: Սակայն հետո էլեկտրականությունը միացավ, եւ մարդիկ մի քիչ հանգստացան»,-ասում է Վանը:
Նշանը պատմել է, որ ինքն անձամբ չի տեսել սառցաբեկորը: Երրորդ կարգում քչերն են ինչ-որ բան տեսել: Երբ հասկացել են, որ պետք է հեռանալ, կացիններ են կիրառել` վերեւ բարձրանալու համար: Սկզբում օգնություն են ստացել նրանք, ովքեր առաջին եւ երկրորդ կարգի տոմսեր են ունեցել:
Վերեւ հասնելով Նշանը փրկարարական նավակներ է տեսել եւ թռել դրանցից մեկի մեջ, որը կիսով չափ դատարկ էր:
«Պապիկը պատմել է, որ ինքը եւս ստիպված է եղել թիավարել: Նավաստիներից շատերը մահանում էին ցրտից, բայց ինքը շարունակել է թիավարել»,-ասում է նշանը:
Նրա խոսքով, պապը երբեք չի պատմել, թե տեսել է արդյոք ինչպես է խորտակվել նավը:
«Նա քիչ էր խոսում տեղի ունեցածի մասին: Ես միշտ հավատացել են ճակատագրին: Միգուցե պետք էր, որ նա ողջ մնար: Փրկվելուց հետո, նա իր մոտ է կանչել երկու եղբայրներին: Նա բնակություն է հաստատել Կանադայում, բոլորը երեխաներ են ունեցել: Նրա շնորհիվ եւս երեք ընտանիքներ ստեղծվեցին»,-ասում է Սողոմոնյանը:
Tuesday, April 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment