
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը:
Այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների բանակցություններն եւ համատեղ մամլո ասուլիսը: Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
No comments:
Post a Comment