Tuesday, April 3, 2012

Իրանցի պաշտոնյա. Թուրքիան հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին

Panorama.am. 2-4-2012- Թուրքիան հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային: Իրանցի պաշտոնյան նշել է, որ թուրք պաշտոնյաների՝ իրենց տված խոստումներին հավատարիմ չլինելու պատճառով միջուկային ծրագրի շուրջ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) առաջիկայում կայանալիք հանդիպումը տեղի չի ունենա Ստամբուլում: Մոհսեն Ռեզային առաջարկել է վերոնշյալ հանդիպումը կազմակերպել Բաղդադ, Բեյրութ և Դամասկոս քաղաքներից որևէ մեկում: Հիշեցնենք, օրերս Թուրքիայի վարչապետը Իրան կատարած այցի ժամանակ իրանական կողմին առաջարկել էր Իրանի և 5+1 խմբի հանդիպումը կազմակերպել Ստանբուլում:

No comments: