Tert.am. 26-4-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն 77 երկրի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ընթացքում խոսել է թուրքական դիվանագիտության մասին: Նա ուսանող դիվանագետներին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել դիվանագիտության հոգեբանական և ինտելեկտուալ կողմերին, և նշել, որ ցանկացած խնդիր լուծելու համար պետք է կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծվի: «Թուրքիայի արտաքին քաղաքականության փիլիսոփայութոյունը հետևյալն է. մենք չունենք թշնամի պետություններ և երկրները բաժանում ենք հետևյալ կերպ`բարեկամ երկրներ ու պոտենցիալ բարեկամ երկրներ: Մենք որևէ ազգի թշնամի չենք համարում»,- ասել է նա:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment