Wednesday, April 25, 2012

Հայոց ցեղասպանության օրը Ադրբեջանում նշվում է «թուրք զինվորի օրը»

Panorama.am. 24-4-2012- Այսօր Ադրբեջանում նշվում է «թուրք փրկիչ զինվորի» հիշատակի օրը: Ըստ
ադրբեջանական «Վեստի.ազ» գործակալության, այդ «ավանդույթը» 2005 թվականին մտցրել է «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը: Կուսակցության մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ կուսակցության ղեկավարությունն ու ակտիվը հավաքվելու են Բաքվի շեհիդների ծառուղում` Կովկասի իսլամական բանակի թուրք զինվորների հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ, ովքեր 1918 թ. զոհվել են «Ադրբեջանի ազատագրության համար», նաև այցելելու են այն ադրբեջանցիների շիրիմներին, ովքեր «ընկել են իրենց երկրի տարածքային ամբողջականության համար մղվող պայքարում»: Նշենք, որ Ադրբեջանում թուրք ջարդարարներին «հարգանքի տուրք» է մատուցվում նաև սեպտեմբերի 15-ին` 1918 թվականին թուրքական զորամիավորումների կողմից Բաքուն գրավելու օրը, երբ քաղաքը գրավելուց անմիջապես հետո սպանվել են հազարավոր հայ քաղաքացիներ:

No comments: