Tuesday, April 3, 2012

Հայ-թուրքական արձանագրությունների «հերոսներն» ու «հակահերոսները»` ըստ Դէվիդ Ֆիլիպսի

Երեւան: Մեդիամաքս: 3 Ապրիլ 2012 - Երեւանում կայացել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայ-թուրքական «Հաշտեցման հանձնաժողովի» նախկին նախագահ Դէվիդ Ֆիլիպսի «Դիվանագիտական պատմություն` հայ-թուրքական արձանագրություններ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հայերեն է թարգմանվել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դէվիդ Ֆիլիպսն ասել է, որ արձանագրություններն ունեին երկուական «հերոս» եւ «հակահերոս»: «Հերոսները», ըստ Ֆիլիպսի, նախագահներ Սերժ Սարգսյանն եւ Աբդուլլա Գյուլն էին, ովքեր սկսեցին հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ «հակահերոսները»` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, «ովքեր արեցին ամեն ինչ, որպեսզի արձանագրությունները կյանքի չկոչվեն»: Ըստ գրքի հեղինակի, «արձանագրությունները, մեծ հաշվով, արդեն պետք չեն, քանի որ եթե Թուրքիան ցանկանա, ապա կարող է բնականոն հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը Հայաստանի հետ` առանց դրանց»:

No comments: