
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը թույլ չի տա Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ այսօր ժամանել է Երևան:
«Եթե ոմանց գլխում նման բան անելու(Իրանի վրա հարձակվելու- խմբ.) միտք հղանա, ապա նրանք ՄԱԿ-ի ԱԽ չեն գնա, քանի որ հասկանում են, որ ԱԽ-ն նման բան չի արտոնի», - այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է իր ելույթի ժամանակ Երևանի պետական համալսարանում:
Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը ՄԱԳԱՏԷ –ի փորձագետների՝ Իրանում ներկայության ընդլայնումն անհրաժեշտ է համարում:
«Նրանք ներկայումս աշխատում են Իրանի բոլոր միջուկային օբյեկտներում, և նրանք ոչ մի արգելված գործունեություն չեն նկատել», - ավելացրել է Լավրովը:
No comments:
Post a Comment