Panorama.am. 3-4-2012- Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Russia in Global Affairs» պարբերականում լայնածավալ հոդվածով անդրադարձել է Հարավային Կովկասում առկա հակամարտություններին, ինչպես նաև հակամարտութունների լուծման գործում ԵՄ դերակատարությանը: Եվրոպական Միությունը վերջին տասնամյակի առաջին կեսին դանդաղորեն բացահայտում էր Հարավային Կովկասը: ԵՄ-ի գլխավոր նպատակն էր պահպանել վկայուն, ապահով, ինչպես նաև, բարեկեցիկ հարևանություն: ԵՄ նպատակներից է նաև զարգացնել տարածաշրջանը ՝ որպես էներգետիկ դաշտ դեպի Կասպից ծով և դրանից դուրս:
Սակայն բավականին երկար ժամանակ է պահանջվում որոշում կայացնելու համար, թե արդյո՞ք այս հնարավորությունները ավելի են, քան սպասվելիք ռիսկերը:
Իմ առաջին գերակայությունն այս ամենում այն է, որ ԵՄ-ն պետք է առանց ձգձգելու լուծում տա տարածաշրջանային հակամարտություններին: Թվում է, որ ինչպես հինգ տարի առաջ, անպես էլ հիմա գոյություն ունեն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, և որոնք խոչընդոտում հետագա քաղաքական, տնտեսական զարգացումներին:
Կարծում եմ, որ հակամարտության կարգավորման մեխանիզմները, որ գոյություն ունեին դեռ այն ժամանակ, չէին ներգրավում ԵՄ-ը որպես ամբողջություն:
Այն պետք է ի վերջո կարևոր դերակատարություն ունենա հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այս իսկ պատճառով, ես կարծում եմ, որ ԵՄ պետք է ներգավվի մի քանի առկա հակամարտությունների կարգավորման մեխանիզմներում: Հակամարտության կարգավորումը հեշտացնելու նպատակով ԵՄ-ն կարող է օգտագործել իր քաղաքական և տնտեսական լծակները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան հուշում է, որ այստեղ լարվածությունը մեծ է, և այն կարող է իրական վտանգի հանգեցնել:
Ես նախաձեռնում եմ և ինքս մեծ սիրով մասնակից կլինեմ ԵՄ ծրագրին՝ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների հետ: ԵՄ կարող է նաև գործնական և քաղաքական ներդրումներ կատարել ի պաշտպանություն հակամարտության լուծմանն, ինչպես նաև ամրապնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի վստահությունը: Այս ծրագրված գործընթացներում՝ մասնավորապես զինադադարի ռեժիմը պետք է խստագույնս պահպանվի:
Wednesday, April 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment