Wednesday, April 4, 2012

Մահացել է Օսմանյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը

«Լրագիր» 3-4-2012- 92 տարեկանում մահացել է Օսմանյան կայսրության դինաստիայի վերջին ներկայացուցիչը՝ Ֆաթմա Նազլիշահ Օսմանօղլու Սուլթանը, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Նազլիշահ Սուլթանի հարազատներին ցավակցել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սուլթանը կրում էր Օսմանյան կայսրության եւ Եգիպտական արքայադստեր տիտղոսը: Նա օսմանյան վերջին սուլթան Մեհմեդ 4-րդի թոռն էր եւ վերջինը, ով ծնվել է մինչեւ Օսմանյան կայսրության վերջնական անկումը՝ 1923թ: 2009թ «գահի վերջին հավակնորդ» Էրթուղրուլ Օսման Օսմանօղլուի մահից հետո Սուլթանը ստացել է Օսմանյան դինաստիայի վերջին ներկայացուցչի տիտղոսը: Սուլթանի որդին՝ Աբաս Հիլմին, կրում է Եգիպտական արքայազնի, սակայն ոչ կայսրության արքայազնի տիտղոսը: Օսմանյանների կայսերական ընտանիքը 1924թ արտաքսվել է երկրից, սակայն 20-րդ դարի 50-ականներին նրանց թույլ են տվել վերադառնալ Թուրքիա, իսկ տղամարդկանց՝ միայն 1974թ-ից:

No comments: