Wednesday, April 4, 2012

Ֆրանսիան չի փոխարինվի Մինսկի խմբում

«Լրագիր» 3-4-2012- Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեն բացառել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային կարող է փոխարինել Եվրամիությունը: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 3-ին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչը հաստատվում է ԵՄ արտաքին քաղաքական խորհրդի եզրակացություններում: Փաստաթղթում խոսք չկա համանախագահների փոխարինման մասին», ասել է նա: Ֆյուլեի խոսքով, ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերի հետ քննարկում է վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ առաջարկների նոր փաթեթը: «Սակայն կարող եմ ասել, որ, առաջին հերթին, նման հարցում մենք բավականաչափ փորձ ունենք: Երկրորդ հերթին, այդ առաջարկների շրջանակում մեր խնդիրը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ սովորական մարդկանց մակարդակով շփումների հաստատումը», ասել է նա: Նրա խոսքով, ենթադրվող միջոցառումների փաթեթի հիմնական ասպեկտներից մեկը երկու կողմերի բնակչությանը վերջնական խաղաղ կարգավորմանը նախապատրաստելն է:

No comments: