Saturday, April 7, 2012

Ռուսաստանը լուրջ է տրամադրված ԼՂ հարցի շուրջ. Քաղաքագետ

Zham.am. 6-4-2012-«Լավրովի այցը հետաքրքիր է այն առումով, որ դա եղավ պաշտոնական այց, ոչ թե աշխատանքային»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, հավելելով, որ դրանով ՌԴ-ն ընդգծեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են. «Լավրովի այցը պետք է ավելի բարձր գնահատել, քան նախագահների վերջին հանդիպումը»: «Լավրովը Բաքվում պարտադրեց հերքել այն հայտարարությունը, թե Բաքուն կտրամադրի իր տարածքները Իրանին հարվածելու համար: Լավրովը եկավ ապացուցելու ՌԴ նոր նախագահի կոշտ դիրքորոշումը: Լավրովը Բաքվում հիշեցրել է, որ ՄԱԿ բանաձևերը չեն կատարվել Ադրբեջանում: Լավրովը մեզ և Ադրբեջանին զգուշացրեց, որ մենք գործ ենք ունենալու ՌԴ-նորընտիր նախագահի կոշտ դիրքորոշման հետ»,- նշեց քաղաքագետն ու ավելացրեց. «Լավրովն իր այցով զգուշացրեց նաև Ադրբեջանին` հանկարծ պատերազմական գործողություններ մտքովդ չանցնեն: Զգուշացրեց նաև Վրաստանին, ինչպես նաև Թուրքիային»: Ամփոփելով, բանախոսը նշեց, որ Ռուսաստանը լուրջ է տրամադրված ԼՂ հարցի շուրջ, նա որևէ ուժի զիջում չի անի:

No comments: