Tuesday, April 24, 2012

Իսրայելի արտգործնախարարը հորդորել է Ադրբեջանին հակամարտությունների շուրջ ուղիղ բանակցություններ սկսել

Tert.am. 24-4-2012- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, ով պաշտոնական այցով
Ադրբեջանում է գտնվում, երկուշաբթի հայտարարել է, որ Իսրայելը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և համարում է, որ բոլոր հակամարտությունների լուծումը պետք է գտնել ուղիղ բանակցությունների շրջանակում, հաղորդում է Trend գործակալությունը: «Դա մեր հիմնական եզրակացությունն է Իսրայելի և պաղեստինցիների միջև իրավիճակից: Ես կարծում եմ, որ դա է նաև այս տարածաշրջանում (Հարավային Կովկասում - tert.am) տեղի ունեցող իրադարձություններից կայացվող հիմնական հետևությունը», - ասել է Ավիգդոր Լիբերմանը: Ըստ այդմ, ինչպես նշել է Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը, Իսրայելը կարծում է, որ Ադրբեջանը կարող է նաև իրեն փորձել Իսրայելի և արաբական աշխարհի միջև միջնորդի դերում: Մեկնաբանելով Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի մասին ԶԼՄ-ների հրապարակումները՝ Լիբերմանը դրանք ուղղորդված ապատեղեկատվություն է անվանել: «Ես մտածում են, որ լրագրողների մի մասը, որը զբաղվել է սպառազինության մատակարարման հարցի մեկնաբանությամբ, շատ բուռն երևակայություն ունի և ավելի լավ կլինի գիտա-ֆանտաստիկ սցենարների մրցույթներին մասնակցեն», - հայտարարել է Լիբերմանը: Նրա խոսքերով, բոլոր այն նյութերը, որոնք հրապարակվել են Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների վերաբերյալ, շատ հեռու են իրականությունից:

No comments: