1in.am. 9-4-2012- ԱՄՆ-ի Ծովային ուժերը Պարսից ծոց են ուղարկել երկրոդ հարձակվող ավիակիր խումբը <Էնթերփրայզ> ավիակրի ղեկավարությամբ: Այն կկանգնի մարտական հերթապահության մեկ այլ հարվածային խմբի հետ, որը գլխավորում է <Աբրահամ Լինքոլն> ավիակիրը:
ԱՄՆ-ի Ծովային ուժերի հինգերորդ նավատորմի հրամանատարության ներկայացուցիչ Էմի Դերրիկ-Ֆրոստը հայտարարել է, որ անցած տասը տարիների ընթացքում Պարսից ծոցում միանգամից երկու ավիակիր տեղակայվել է միայն չորս անգամ: Միաժամանակ նա հրաժարվել է այս ամենը կապել Իրանի հետ, պարզաբանելով, որ ավիակիրները աջակցում են ամերիկյան զորքերի գործողություններին Աֆղանստանում և Սոմալիի ափերին ծովահենների դեմ պայքարում:
Նախկինում ամերիկացիները օպերացիաներ են իրականացրել Աֆղանստանում և պայքարել են ծովահենների դեմ՝ ավիակիրներ բերելով Արաբական ծով, որտեղից թե՛ Աֆղանստան, թե՛ Սոմալի ավելի հեշտ ու հարմար է հասնել, քան Պարսից ծոցից:
Tuesday, April 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment