Friday, April 6, 2012

Հայաստանում արդեն ռադիոտեղորոշիչ կայան է կառուցվո՞ւմ

HayNews.am. 6-4-2012- «Ռուսաստանն արդեն նոր ռադիոտեղորոշիչ կայան է կառուցում Հայաստանում` Արմավիրի մարզում»: Այս մասին հայտնել է Alte Et Certe վերլուծական գրասենյակի ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը: Ինչպես նշում է Եպիֆանցևը, «Արմավիրում կառուցվող կայանը իրականացնելու է նույն խնդիրներն, ինչ Գաբալայի կայանը»: Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը կարող է իր տարածքը տրամադրել նոր ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար` փորձագետը նշել է, որ «Երևանի նման դիրքորոշումը ձեռնտու է Ռուսաստանին»: Նա նշել է, որ Գաբալայի կայանի վարձակալության ժամկետը լրանում է 2012 թվականին, իսկ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել վարձակալության գումարը` տարեկան 7 միլիոն դոլարից 300 միլիոն դոլար: Ըստ Եպիֆանցևի` «Երևանի առաջարկը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ Մոսկվան կարող է այդ առաջարկը օգտագործել Բաքվի հետ բանակցությունների ժամանակ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` ստիպելով վերջինիս նվազեցնել Գաբալայի վարձակալության գումարի չափը»:

No comments: