Friday, April 6, 2012

Էրդողանը քննադատել է Իրանին՝ միջուկային բանակցությունները Ստամբուլում անցկացնելու դեմ հանդես գալու համար

News.am. 5-2012-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ է արձագանքել իրանական իշխանությունների պահանջին՝ P5+1 երկրների հետ Իրանի բանակցություններն անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ՝ Բաղդատում կամ Դամասկոսում։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, թե Իրանի հայտարարությունները չեն տեղավորում դիվանագիտական լեզվի շրջանակներում։ «Ստամբուլում այդ բանակցությունների անցկացման արդյունքում ոչ թե Թուրքիան է հեղինակություն ձեռք բերում, այլ՝ Իրանը։ Պետք է շիտակ լինել»,-ասել է Էրդողանը։

No comments: