Tert.am. 5-4-2012- Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հանրապետական կոնգրեսական Հովարդ Բերմանը մի քանի հարց է ուղղել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կապված ղարաբաղյան հակամարտության, Թուրքիայում հայկական եկեղեցու ւոնեցվածքի վերադարձի հետ:
- Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումներ են արձանագրվում, որի վերջին դեպքերից մեկն ավարտվեց հայ զինվորականի մահով: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատերազմի միայն առաջին փուլն է ավարտված: Հունվարին Իլհամ Ալիևն ասել է. «Սա սառեցված հակամարտություն չէ և այդպիսին չի էլ լինելու»: Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել հակամարտող կողմերին շփման գծից հեռացնել դիպուկահարներին, որպես լարվածության նվազեցման կարևորագույն քայլ: Արդեն մեկ տարի է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ընդունել են այս կոչը, սակայն Ադրբեջանը` ոչ: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Վարչակազմն այս կարևորագույն նախաձեռնության մեջ Ադրբեջանին ներառելու համար, ամերիկյան կենսական շահերի համար կարևոր այս տարածաշրջանում պատերազմը բացառելու նպատակով:
- Որպես Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները հակված է աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության տևական և խաղաղ կարգավորման հարցում: Միացյալ Նահանգները ընդգծում են , որ կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ գործողություններում, թյուրըմբռնումներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Բոլոր հնարավոր դեպքերում մենք կրկնում ենք, որ հակամարտության զինված կարգավորում գոյություն չունի և միայն խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանում անվտանգության, կայունության և վերամիավորման հանգեցնել: Ցավում ենք յուրաքանչյուր մահվան համար և շարունակելու ենք կողմերին կոչ անել ձեռնարկել քայլեր, այդ թվում դիպուկահարների հեռացումը, բանակցությունների մթնոլորտի բարելավման, անցանկալի զոհերից խուսափելու և հրադադարի ռեժիմի ամրացման նպատակով:
- 2011 թ. դեկտեմբերի 13-ին պալատն ընդունեց հայտարարություն` կոչ անելով Թուրքիային վերադարձնել հայկական վիճահարույց եկեղեցիները: Հայտարարությամբ կոչ էր արվում ԱՄՆ պետքարտուղարին` դիվանագիտական ճանապարհով ճնշել թուրքական իշխանություններին` կրոնական հարցերով և քրիստոնեական եկեղեցիները տերերին վերադարձնելու հարցում: Դուք գո՞հ եք, որ Թուրքիան պարտավորվել է վերադարձնել քրիստոեական եկեղեցիրները հայերին և մյուս քրիստոնյա ժողովուրդներին, ովքեր ապրել են այդ տարածքներում դեռևս աստվածաշնչյան ժամանակներից:
- ԱՄՆ-ը ընդունում է, որ կրոնական փոքրամասնությունները լուրջ մարտահրավերների առջև են կանգնած Թուրքիայում, բայց թուրքական կառավարությունն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում` կրոնական համայնքներին` իրենց ունեցվածքը վերադարձնելու համար:
2011 թ.-ի օգոստոսին կառավարությունը հրամանագիր ստորագրեց, որով կրոնական փոքրամասնություններն իրավունք ստացան վերատիրանալ եկեղեցիներին, մենաստաններին և այլ գույքին, որոնք խնդրահարույց էին համարվում ավելի քան 75 տարի: Որոշներն արդեն վերադարձվել են:
Այս քայլերը խրախուսում են մեզ և մենք հորդորում ենք թուրքական կառավարությանը` շարունակել վերադարձնել վիճելի գույքը իրենց իրական տերերին, ինչպես նաև շարունակել բարեփոխումները` նոր սահմանադրության մշակման ընթացքում: Մենք կշարունակենք զգոն լինել կրոնական համայնքների համար անհրաժեշտ բարեփոխումներն այս երկրում կատարելու հարցում»,- ասել է Հիլարի Քլինթոնը:
- Կարող եք ներկայացնել առաջընթացը, որ ձեռք է բերվել ԱՄՆ-Հայաստան առևտրային և ներդրումային հարաբերություններում, վերջին տարիների ընթացքում:
- ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու քաղաքականությանը: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների հիմնական սկզբունքները ամրագրվել են «Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի» (USATF) միջոցով: USATF -ը ամեն տարի հանդիպումներ է ունենում և խորացնում են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև: Այն քննարկում է Հայաստանում հնարավոր շուկայական բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանում երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու ծրագրերը:
Միացյալ նահանգները շարունակում է ուղիներ փնտրել նաև մասնավոր սեկտորին օժանդակելու համար` երկկողմ առևտուրն ու ներդրումները զարգացնելու նպատակով: Օրինակ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ը «Փոխադարձ առևտրի առաքելության» միջոցով պետք է հովանավորի տեղեկատվական ոլորտը ներկայացնող ավելի քան 10 գործարարի այցը ԱՄՆ-ը: Այդ առաքելությունը հնարավորություն կտա հայ ձեռներեցներին վաճառել հայկական ապրանքները և երկկողմ շահավետ կապեր հաստատել ԱՄՆ-ի գործընկերների հետ:
Հայաստանը նոր է ավարտել 5 տարվա ծրագիրը Հազարամյակի մարտահրավերներ կազմակերպության հետ: Այդ ծրագիրը, որի ուշադրության կենտրոնում էր գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը և մասնավոր սեկտորի ներդրումների ավելացումն այս ոլորտում, կունենա երկարաժամկետ ազդեցություն առևտրի վրա:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment