1in.am. 6-4-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն ամերիկյան The Wall Street Journal թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից բուֆերային գոտի ձևավորելու խնդրին.
«Եթե Սիրիայում իրավիճակն ավելի վատանա, ապա Թուրքիան կարող է գործի անցնել և Սիրիայի տարածքում ձևավորել բուֆերային գոտի: Թուրքիան արդեն պլանավորել է, թե որտեղ է ստեղծելու այդ գոտին»:
Սակայն Անկարան չի ցանկանում միայնակ, առանց ՄԱԿ-ի, ներքաշվել Սիրիայում ռազմական ակցիային: Թուրքիան պատրաստ է դառնալ Սիրիայում միջազգային խաղաղապահ առաքելության մասնակիցներից մեկը և միայն այդ դեպքում օգտվել «Պաշտպանության համար պատասխանատվություն» դոկտրինի սկզբունքներից:
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի կողմից հրապարակվող ամերիկյան STRATFOR հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրության մեջ նշված է, որ 1998 թվականի հոկտեմբերի 20-ին Ադանայում կնքված թուրք-սիրիական համաձայնագրով Թուրքիան իրավունք ունի 15 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտի ձևավորել Սիրիայում:
Friday, April 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment