Friday, April 6, 2012

Թուրքերը շարունակում են պատրաստվել 2015 թվականին

HayNews.am. 5-4-2012- Թուրքիայում արդեն հսկայական աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ: Թուրքական պետական ժխտողական մեքենայի ցուցումներով անցկացվում են պատմությունը կեղծող գիտաժողովներ, տպագրվում են ապատեղեկատվական գրքեր տարբեր լեզուներով, տարվում է համապատասխան քարոզչական աշխատանք: Նման մի կոնֆերանս էլ տեղի է ունեցել օրերս: «Երեկվանից այսօր հայ-թուրքական հարաբերությունները» անունը կրող գիտաժողովն անցկացվել է Փամուքքալեի համալսարանում` ռեկտոր Հուսեին Բաղջըի անմիջական ղեկավարությամբ: Գիտաժողովի հյուրն է եղել Անկարայի համալսարանի լեզվի և պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆ. Ազմի Սյուսլուն: Միջոցառմանը մասնակցել են դասախոսներ և ուսանողներ, որոնք քննարկել են Հայոց ցեղասպանության հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները:

No comments: