Wednesday, April 4, 2012

Մամեդյարովը բացառում է Ադրբեջանի տարածքի օգտագործումն ընդդեմ Իրանի

Tert.am. 3-4-2012- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բացառել է Իրանի դեմ որևէ գործողությանը Ադրբեջանի ներգրավումը: «Իրանի դեմ որևէ գործողության մեջ Ադրբեջանը ներգրավված չէ, և եթե նման գործողություն լինի, Ադրբեջանը երբեք չի աջակցի», - ասել է նա: Նա նշել է, որ իրենք կողմ են հարևանների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման սկզբունքին: Հիշեցնենք, որ Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հոդված էր հրապարակել, որտեղ ամերիկացի նախկին մի պաշտոնյա հայտարարել էր, որ Ադրբեջանը և Իսրայելը պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի դեմ ռազմական հարվածի դեպքում ադրբեջանական ավիաբազաներն օգտագործելու հարցում: Նախարարը նշել է, որ այդ բազաները չեն օգտագործվելու Իրանի դեմ: Մամեդյարովը հիշեցրել է Մարտի 7-ին Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից Նախիջևանում կնքված եռակողմ համաձայնագրերի մասին: Այդ համաձայնագրում նույնպես ասվում է, որ այդ երկրները չեն կարող օգտագործել իրենց ռազմաբազաները` միմյանց դեմ: Բաքվի և Թել Ավիվի գաղտնի համաձայնության մասին տեղեկությունները հերքել են ինչպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ Պետքարտուղարությունը:

No comments: