ապրիլի 18-ին իշխող «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության թերթում և մի շարք այլ կառավարամետ ԶԼՄ-ներում հրապարակված որոշ հակագերմանական նյութերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ռեգնումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ թերթը սկսել է հարձակում գործել գերմանական քաղաքական շրջանակների վրա` ստեղծելով կեղծավորության մթնոլորտ և խախտելով բաց երկխոսության մշակույթը: Սակայն Բաքվում դիվանագիտական առաքելություն իրականացնող Գերմանիայի դեսպանատնից հավաստիացրել են, որ Գերմանիայի բարի համբավը վարկաբեկելու բոլոր ճղճիմ փորձերը դատապարտված են մատնվելու անհաջողության: Նշենք, որ Գերմանիայի դեսպանատան այս կտրուկ քայլը կապված է օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների հետ, որոնցում խոսվում էր Գերմանիայի կոռումպացված պետական համակարգի և այն մասին, թե եվրոպական այդ երկրում խախտվում են մարդու իրավունքները:
Friday, April 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment