Wednesday, April 4, 2012

Այստեղ Ալլահ չկա, Մուհամեդ մարգարեն էլ արձակուրդ է գնացել

News.am. 4-4-2012-Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ահմեդ Թուրքը մի հեռուստահաղորդման ժամանակ պատմել է, թե Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Դիարբեքիրի բանտում ինչպիսի կտտանքների է ենթարկվել: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` քուրդ պատագամավորը նշել է, թե Դիարբեքիրի բանտում պայմաններն ավելի ծանր են եղել քան նացիստների ճամբարներում: «Եթե նացիստների ճամբարներում մարդկանց սոված էին պահում կամ սպանում, Դիարբեքիրի բանտում 24 ժամ կտտանքների էին ենթարկում: Բանտապահների մահակների վրա գրված էր. «Այստեղ Ալլահ չկա, մարգարեն էլ արձակուրդ է գնացել»: Բազմաթիվ անգամ եմ Աստծուց խնդրել կյանքս առնել` ազատվելու այդ տանջանքներից»,-պատմել է Ահմեդ Թուրքը:

No comments: