Thursday, April 5, 2012

Գյունտեր Գրասը հանդես է եկել Իրանի պաշտպանությամբ

Tert.am. 4-4-2012- Գյունտեր Գրասը «Այն ինչ պետք է ասվի» պոեմում քննադատել է Իրանի դեմ տարվող Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը, որն ըստ հեղինակի միտված է իրանցի ժողովրդի ոչնչացմանը: Նա համոզված է,որ Իսրայելի նման պահվածքը սպառնում է համաշխարհային անվտանգությանը: 84-ամյա գրողը ստեղծագործության մեջ իր բացսական վերաբերմունքն է արտահայտել նաև Գերմանաիայի և Իսրայելի ռազմական համագործակցության վերաբերյալ, ի նկատի ունենալով այն փաստը, որ անցյալ ամիս Բեռլինը միջուկային զենք տեղափոխող «Դելֆին» տեսակի սուզանավեր է վաճառել Իսրայելին: Հեղինակը նշել է, որ «այդ ամենի մասին բարձրաձայնում է այսօր, քանի որ վաղը կարող է չափազանց ուշ լինել»: Պոեմում արտահայտած մտքերը սուր քննադատության են արժանացել Գերմանիայում, որտեղ, հաշվի առնելով Հոլոքոստի փաստը, արգելվում է Իսրայելին վատաբանելու յուրաքանչյուր փորձ:

No comments: