Tert.am. 28-4-2012- Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մոտ մեկ շաբաթ առաջ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է ուղարկել իր ընտրողներին, որտեղ հերթական անգամ բացասաբար է արտահայտվել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությանը, հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը: «Թուրքիան բավարար պոտենցիալ չունի Եվրամիությանն անդամակցելու համար»,- ասել է նա: Նախագահն անդրադարձել է նաև ընտրությունների թեմային` հայտնելով, որ կշարունակի հավատարիմ մնալ Ֆրանսիայի հանդեպ հարգանքի հարցում: «Ի տարբերություն սոցիալիստների թեկնածուի (նկատի ունի իր մրցակից Ֆրանսուա Օլանդին)` ես դեմ եմ օտարերկրացիների քվեարկության իրավունքին»,- ասվում է նախագահի նամակում: Նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 22-ին, որի արդյունքներով երկրորդ փուլ են անցել սոցիալիստ Օլանդն ու գործող նախագահը: Սակայն տարբեր հարցումներն ու առաջին փուլի արդյունքները վկայում են, որ Օլանդի հաղթելու հնարավորություններն ավելի մեծ են: Օլանդը ստացել է ձայների 28%-ը, իսկ Սարկոզին` մոտ 27%: Երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 6-ին: Եթե հաղթի Օլանդը, ապա նա կլինի նախագահի պաշտոնում ձախ ուժերի ներկայացուցիչը` Ֆրանսուա Միտերանից հետո:
Sunday, April 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment