Sunday, April 29, 2012

Թուրքիայի փոխվարչապետը` արձանագրությունների մասին

Report.am. 28-4-2012- "Մենք արագ գործեցինք և մեր ստորագրությունները դրեցինք արձանագրությունների տակ, բայց Հայաստան-Ադրբեջան ճակատում դեռևս առաջընթաց չկա: Մենք դեռ 2007 թվականին պատրաստ էինք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնեկին",- ասել է Թուրքիայի փոխվարչապետ և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը Բոստոնում ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կազմակերպված համաժողովի ժամանակ: Նրա խոսքով, Անկարան պատրաստ է հայ-թուրքական կարգավորման գործընթացը առաջ մղել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից հետո:

No comments: