Ցեղասպանությունը ճանաչած երկրների: Թուրք ազգայնականների կողմից ստեղծված Lobisav կազմակերպությունը նաև նամակի տեքստ է հրապարակել և ստորագրահավաք սկսել այդ պետությունների դեմ: «Ձեր երկիրը 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայկական հարցը «ցեղասպանություն» է որակել, դրանով Թուրքիային և թուրքերին «ցեղասպան» որակելով: Նման նախաձեռնությունները բացի ատելություն սերմանելուց, որևէ այլ բանի ծառայել չեն կարող: Շատ անգամ որոշ խմբեր պարզապես հայ ընտրողների ձայները ստանալու, նրանցից ֆինանսական աջակցություն ստանալու նպատակ են հետապնդել: Այդ մոտեցումը մենք անարդար և անտրամաբանական ենք համարում: Հենց այդ նպատակով` որպես թուրք, յուրաքանչյուրս ձեզ բոլոքի նոտա ենք ուղարկում: Հավատացած եղեք, որ թուրքերի հասցեին արդեն 97 տարի շարունակվող մեղադրանքները այլևս անտարբեր չեն մնալու: Այսօր արդեն 13 հազ քաղաքացի, իսկ վաղը միլիոնավորներ ձեր դուռն են գալու և պնդելու են, որ անարդար եք եղել մեր հանդեպ»,- ասված է նամակում: Միջոցառման նախաձեռնողները «հիշեցրել են», որ 2006 թ.-ից ի վեր Հայաստանին առաջարկվել է պատմաբանների հանձնաժողով ստեղծել, սակայն այդ առաջարկությունը անպատասխան է մնացել: Նրանք 27 կետանոց փաստաթղթով «բացատրել են», թե «ինչո՞ւ չէր կարող Ցեղասպանություն տեղի ունեցած լինել», որտեղ հիմնականում ներկայացրել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտմանն ուղղված հայտնի թեզերը: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև վաղը: Lobisav կազմակերպությունը նախատեսում է վաղը բողոքի ակցիաներ անցկացնել Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների դեսպանատների մոտ, որտեղ ծաղկեպսակներ կդնեն և դեսպաններին կհանձնեն ստորագրված նամակները:
Tuesday, April 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment