Wednesday, April 4, 2012

Վանում իրական կրակ են բացել հային մարմնավորող դերասանի վրա

HayNews.am.3-4-2012-Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Վանի նահանգում պատրաստվում են նշել «Արճեշի ազատագրումը հայերից»: Թուրքական խեղկատակության այս վառ դրսևորումը, սակայն, չի անցել առանց միջադեպի: Երբ «ազատագրմանը» նվիրված միջոցառման փորձն է ընթացել, դերասաններն իրար վրա կրակ են արձակել, որը պարզվել է` իրական է եղել: Կազմակերպիչները սխալմամբ իրական փամփուշտներ են տվել դերասաններին, փոխանցում է «Բիանեթը»: Եվ փորձի ժամանակ, երբ ըստ սցենարի` թուրք զինվորները կրակ են բացել հայ զինվորներին մարմնավորող դերասանների վրա, հրաձգությունն իրական է դուրս եկել: Դերասաններից մեկը ծանր վիրավորվել է: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց. նրա վիճակը ծանր է: Վանի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել այս դեպքի կապակցությամբ:

No comments: