Wednesday, April 4, 2012

Իրանի միջուկային ծրագիրը ապակայունացնում է տարածաշրջանը. Հիլարի Քլինթոն

1in.am. 4-4-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ միջուկային զենք ունեցող Իրանը կամ այդ ծրագրի շուրջ ծավալվող հակամարտությունը կապակայունացնի տարածաշրջանը: Քլինթոնը կոչ է արել, որ Թեհրանը մեծ պատասխանատվությամբ մասնակցի գալիք բանակցություններին: AFP-ի փոխանցմամբ՝ մինչ Իսրայելը իր անհանգստությունն ու անհամբերությունն է հայտնում Իրանի նկատմամբ գործողություններ իրականացնելու հարցում, Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ճնշում գործադրել Իրանի վրա: Քլինթոնը, սակայն, ավելացրել է՝ դեռևս պարզ չէ, թե ինչպես կարելի է խնդիրը լուծել:

No comments: