Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խորհրդանշական միջոցառումը` ծաղկահավաքը: ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը հայտնում է, որ միջոցառումը ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը իրականացրել են համատեղ: Ծաղկահավաքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքում հավաքել է բազմաթիվ կամավորների, կազմակերպությունների, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, կրթհամալիրների և ԲՈՒՀ-երի ոսանողների, որոնք կյանքի են կոչել FPWC-ի նախաձեռնությունը` նոր կյանք պարգևելով ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հուշարձանի անմար կրակի մոտ նվիրաբերված ոգեկոչման ծաղիկներին: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: 2010 թվականից, սակայն, վերամշակման շնորհիվ արդեն երեք տարի ծաղկահավաքը երկրորդ կյանք է պարգևում անմեղ նահատակների համար խոնահրված ծաղիկներին: «Երկրի օրվա» շրջանակներում, անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում: Վերամշակված թուղթը օգտագործվում է նաև խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար: «Անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող յուրաքանչյուր ծաղիկ հարգանքի տուրք լինելուց բացի` կարևոր դեր կարող է ստանձնել մեր ընդհանուր գործում: Ծաղիկների վերամշակման արդյունքում տպագրված հուշագրերը, շնորհակալագրերն ու հրավիրատոմսերը յուրօրինակ են` դրանցում տեսանելի ծաղկի թերթիկների շնորհիվ: Դրանք հաստատում են 20-րդ դարասկզբին իրականացված հայոց ցեղասպանության փաստի անհերքելիությունն ու կոչ անում հիշելու այդ փաստի մասին` ինքնատիպ դեսպան դառնալով Հայաստան այցելած օտարերկրացու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Թեև նախաձեռնողն ենք, բայց մենք ձգտում ենք նրան, որ մեզ հետ, թե առանց մեզ` ծաղկահավաքը գեղեցիկ ավանդույթ դառնա եւ շարունակական բնույթ կրի»,-ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
Saturday, April 28, 2012
Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում մեկնարկեց ծաղկահավաքը
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment