Saturday, April 28, 2012

Թուրքիայի նախագահը մտահոգություն ունի, որ Ֆրանսիայում թշնամություն է սերմանվում թուրքերի հանդեպ

Panorama.am. 27-4-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Ֆրանսիայում
ծավալվող նախընտրական գործընթացներին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) առցանց օրաթերթը, Գյուլը մտահոգություն է հայտնել նախագահական ընտրությունների քարոզազրշավի շրջանակներում հայկական թեման օգտագործելու կապակցությամբ: Ըստ նրա` այդ ճանապարհով թշնամություն է սերմանվում Թուրքիայի և թուրք ժողովրդի հանդեպ Ֆրանսիայում, որի համար էլ ցավ ու ափսոսանք է հայտնել: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ` Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը իրենց հրապարակային ելույթներում հաստատակամություն են հայտնել ընտրվելու դեպքում քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:

No comments: