ցեղասպանության (Armenian Genocide) 97-ամյա տարելիցին ու նշել. «Գրեթե 20 պետություններ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հաճախ կյանքի գնով, հաճախ դեմ առ դեմ հանդիման կանգնելով քաղաքական պայքարի: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին, մինչ Օսմանյան կայսրությունն իր դաշնակիցների հետ պատերազմի մեջ էր, քրիստոնյա հայ ժողովուրդը դարձավ կազմակերպված տեղահանության և ջարդերի թիրախ: 1915 թվականի ապրիլի 24-ին, Թուրքիան սկսեց հայ մտավորականների ձերբակալություներն ու սպանությունները ու հայ ժողովրդին տեղահանեց Սիրիայի անապատներ: Հայաստանը ունեցավ թե´ նյութական, և թե´ մշակութային կորուստներ՝ 300 եկեղեցիներ ոչնչացվեցին: Ընդհանուր առմամբ, 1.5 մլն հայեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից, ևս կես միլիոնը սփռվեցին աշխարհով մեկ, ինչի հետևանքով ձևավորվեց հայկական սփյուռքը: Ցեղասպանության վերապրածների ժառանգները ողջ աշխարհով մեկ զարգացրել են հայրենասիրության զգացում և ուժեղ ինքնություն: Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը Թուրքիան իրեն այս հարցում ավելի միայնակ է զգում և վերջապես միջազգային ճնշման ներքո կճանաչի իր նախնինների սխալը: Տասնամյակների ընթացքում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը եղել և մնում է նրա համար ընդամենը անհաջողություն»:
Wednesday, April 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment