Wednesday, April 25, 2012

«The Tech». Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների թիվը գնալով աճում է

Panorama.am. 24-4-2012- «The Tech» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության
(Armenian Genocide) 97-ամյա տարելիցին ու նշել. «Համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհն ականտես է եղել 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1915 թվականից մինչև 1918 թ, 1.5 միլիոն հայեր և այլ էթնիկ փոքրամասնություններ թուրքերի կողմից համակարգված սպանվել են: Որպես Հայոց ցեղասպանության (Armenian Genocide) օր նշվում է ապրիլի 24-ը, քանի որ հենց այդ օրը Օսմանյան կայսրությունն իրականացրեց այնտեղ բնակվող հայ մտավորականների, արվեստագետների սպանությունը: Այս երեք տարիների ընթացքում, թուրքերի կողմից մի խումբ հայեր տեղահանվել են Սիրիայի անապատներ, նրանց ստիպել են քայլել ծայրահեղ ծանր պայմաններում: Շատերը ճանապարհին են մահացել, շատերն էլ ընթացքում սպանվել են թուրք զինվորների կողմից: Լրագրողների և դիվանագետների՝ հայերին օգնելու կոչերին որոշ պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը չկարողացան արդյունավետ պատասխանել: Իսկ Թուրքիայի կառավարությունը մինչ օրս ներողություն չի խնդրել կամ էլ պատմականորեն չի ընդունել Հայոց ցեղասպանությունը (Armenian Genocide) : Թեև շատ թուրք պատմաբաներ պնդում են, որ ցեղասպանություն չի եղել, սակայն պատմաբան Թաներ Աքչամը առաջինն էր, ով հրապարակայնորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և մի շարք գրքեր տպագրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Աղբյուրը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը(Armenian Genocide) ճանաչող պետությունների թիվը գնալով ավելանում է` Ֆրանսիա, Կանադա, Արգենտինա, Գերմանիա, Իտալիա, Ուրուգվայ և այլն:

No comments: