Tuesday, April 10, 2012

«The New York Times». Իրան-ԱՄՆ բանակցությունների ձախողումը կարող է վճռորոշ լինել

Panorama.am. 9-4-2012- «The New York Times» պարբերականը տպագրել է՝ «Իրանի հետ կայանալիք բանակցությունների նպատակով ԱՄՆ-ն արդեն սահմանել է իր պահանջները» խորագրով հոդված: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ու նրա եվրոպական դաշնակիցները ծրագրավորում են նոր բանակցություններ սկսել Իրանի հետ՝ պահանջելով ապամոնտաժել ոչ վաղ անցյալում խոր գետնի տակ կառուցված Ֆորդոուի միջուկային օբյեկտը: Նրանք նաև մտադիր են պահանջել բարձր հարստացված ուրանի, որը ծառայում է որպես միջուկային ռեակտորների վառելիք, արտադրության դադարեցում և որպեսզի այդ վառելիքի պաշարներն Իրանի տարածքից դուրս բերվի»,- նշված է հոդվածում: «Իրանի առաջնորդների համար դժվար կլինի ընդունել այս երկու առաջարկներն այն դեպքում, երբ նրանք փորձում են ուժեղ երևալ քաղաքական պայքարում: Բանակցությունների արդյունքը կամ ձախողումը կարող է վճռորոշ լինել. արդյո՞ք Վաշինգտոնը կկարողանա հանդարտեցնել Իսրայելից եկող սպառնալիքները: Իրանի առաջնորդների հետ խոսելիս պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահ Օբամայի համար այս ամենը ռիսկի գործոն է. մոտենում է նախագահական քարոզարշավը, իսկ Իրանի հետ հարաբերություններն ԱՄՆ արտաքին քաղաքական կարևոր հարց է: Եթե Իրանը հրաժարվի Ամերիկյան և Եվրոպական պահանջներից, ապա Օբաման Պարսից Ծոցում ճգնաժամի առաջ կկանգնի»,-նշված է հոդվածում:

No comments: