Ամանոն մեկօրյա այցով ժամանել է Իրանի մայարաքաղաք Թեհրան, գրում է Reuters-ը: Ժամանումից մի քանի ժամ անց նա հանդիպել է Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանիին: Ինչից հետո նախատեսվում է Ամանոյի հանդիպումը Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Սաեդ Ջալիլիի և երկրի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհիի հետ: Դիվանագետը բավական դրական է տրամադրված և լիահույս է, որ այս բանակցությունների արդյունքում Իրանի միջուկային օբյեկնտներն ուսումնասիրելու համաձայնություն ձեռք կբերվի: «Կարծում եմ, որ այժմ համաձայնության գալու ճիշտ ժամանակն է: Թեպետ ոչինչ դեռևս պարզ չէ, սակայն ես դրական եմ տրամադրված»,- նշել է Ամանոն` Թեհրան ճանապարհվելիս:
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment