Tert.am. 20-5-2012- Թուրքիայում լույս է տեսել Բիննազ Օների` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հետևում մնացածները» գիրքը: Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, գրքում պատմվում է, թե ինչպես 1915 թ-ի ընթացքում տեղահանված հայերից ոմանք իրենց աղջիկ զավակների կյանքը փրկելու համար նրանց բարեկամ թուրք ընտանիքների են հանձնել: Օներն ասել է, որ իր վրա շատ են ազդել այն մայրերի պատմությունները, որոնք ստիպված են եղել թողնել իրենց զավակներին` նրանց կյանքը փրկելու համար: «Մոր համար զավակին թողնելը մահվանից էլ վատ է: Միայն մայրը կհասկանա մեկ ուրիշ մոր զգացածը: Երեխայից բաժանվելու ցավը միայն մայրերը կարող են զգալ»,-ասել է նա: Հարցին, թե ինչո՞ւ է գրել այդ գիրքը, Օները պատասխանել է. «Մայրերն իրենց ձագուկներին թողնելու պատմությունը շատ ծանր ազդեցություն ունեցավ վրաս: Զգայուն ամեն ոք կազդվի այդ պատմություններից»: Վեպում պատմվում է այն մասին, որ Ուրֆայի Քայալըք գյուղում, 1915թ-ի օգոստոսին սկսած «մահվան երթին» դուրս գալուց առաջ որոշ ընտանիքներ ստիպված են լինում թողնում են իրենց 16 աղջիկներին: Ավելի ուշ մանկահասակ աղջիկներին ստիպում են ամուսնանալ իրենցից տարիքով շատ մեծ տղամարդկանց հետ և բռնությամբ մուսուլման են դառնում : «Այսինքն ոչ թե պատմել եմ այն մասին, թե այդ երեխաները ինչպես փրկվեցին, այլ այն մասին, թե ինչպես իրենց ինքնությունից կտրվելով, հոգեպես ոչնչացան»,-ասել է հեղինակը: Ուրֆայի Քայալըք գյուղի գյուղապետը լսում մինչև հայերի տեղահանությունը լսում է նրանց սպառնացող վտանգի մասին և տեղեկանում, որ նրանց պատրաստվում են տեղահանել իրենց հողերից: Լսում է, թե ինչեր են տեղի ունենում հայ աղջիկների հետ գաղթի ճանապարհներին: Սակայն քանի որ ինքը հայերին իր եղբայրներն էր համարում, որոշում է փրկել գոնե աղջիկ երեխաներին: Նա հավաքում է հայերին և տեղեկացնում, որ գաղթի ընթացքում կօգնեն աղջիկներին գյուղում թաքցնել, որպեսզի ավելի ապահով լինեն: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն, Թուրքիան դժգոխքի է վերածվում: Գրքում նկարագրվում է, թե ինչպես է դատարկվում Անատոլիան, ինչպես են մարդիկ պայքարում ողջ մնալու համար` հաղթահարելով սովն ու պատերազմը: Ներկայացվում է նաև աղջիկների ողբերգությունը:
Monday, May 21, 2012
Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին վեպ է լույս տեսել
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment