Tuesday, May 15, 2012

Այսօր Ընտանիքի օրն է. Հայաստանում որպես տոն այն նշվում է արդեն 2-րդ անգամ

Tert.am. 15-5-2012-  Արդեն երկրորդ տարին է, որ մեր Հայաստանում նշվում է Ընտանիքի օրը, որը որպես տոն անցկացնելու որոշումը պատկանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։ 1993–ից Ընտանիքի օրը հայտնվեց միջազգային տոների ցանկում: Հայաստանի Հանրապետությունում՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելուց հետո՝ 2011թ. մայիսին, Ընտանիքի օրն ամրագրվեց նաև մեր երկրում: Ընտանիքի միջազգային օրը նշելը մեծ խորհուրդ ունի, նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Հունաստանում և այլ պետություններում։

No comments: