News.am. 19-5-2012- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին եւ մահմեդականներին կոչ է անում երկխոսություն սկսել: Այդ մասին նա հայտարարել է Թեհրանում տեղի ունեցող քրիստոնեա-իսլամական միջկրոնական երկխոսության հինգերորդ համագումարում: Հանդիպման թեման է «Կրոնի դերը հասարակության մեջ բարոյական արժեքների զարգացման գործում»: Խոսելով Մերձավոր Արեւելքում բարոյական արժեքների մասին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդգծել է, որ կրոնը չպետք է վախի եւ անվստահության մթնոլորտ ստեղծի, հակառակը, պետք է սերմանի փոխըմբռնում, համբերություն եւ վստահություն: Այդ համատեքստում նա նշել է հասարակությանն սպառնացող երեք վտանգի մասին` ռելյատիվիզմ, քաղաքականացում եւ բարոյական արժեքների քայքայում: Իսկ կանխարգելել, դիմակայել եւ դրանցից խուսափել, ըստ նրա, կարելի է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ երկխոսության միջոցով, որն իր հերթին փոխհարաբերության եւ խաղաղ գոյատեւման հիմքի ազդեցիկ միջոց է: «Փոխադարձ վստահության բացակայությունն ամենամեծ չարիքն է, որն այսօր գերիշխում է շատերի կյանքում», - ընդգծել է Արամ 1-ինը:
Sunday, May 20, 2012
Արամ Ա. Կրոնը չպետք է վախի եւ անվստահության մթնոլորտ ստեղծի
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment