Tert.am. 9-5-2012- Հայտնի ռուս լեռնագնաց, Ռուսաստանի լեռնագնացության նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Շատաևը կարծում է, որ Նոյյան Տապանը կարող է գտնվել Մեծ և Փոքր Արարատների միջև գտնվող ձորակում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը: «Եթե այն գտնվում է Արարատի վրա, ապա միայն արգելված գոտում: Այնտեղ, որտեղ գտնվում է գաղտնի ռեժիմային օբյեկտը»,– հայտարարել է Շատաևը, ով Նոյյան տապանի որոնումներին նվիրել է 11 տարի: Իր որոնումների ընթացքում 74-ամյա Շատաևը բարձրացել է Արարատի գագաթ բոլոր ուղղություններով, որոնումներ է կատարել: 2011թ. օգոստոսին նա Արարատի գագաթ բարձրացել է 13-րդ անգամ: Շատաևը նշել է, որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես էին մեքենաները մտնում այդ ենթադրյալ բազա և անհետանում հողի տակ: «Այսպիսով, եթե Տապանը թաղված է այնտեղ՝ հողի մեջ, ապա մենք երբեք այնտեղ չենք հասնի»,- ասել է Շատաևը: Նրա խոսքով` վերջին անգամ լեռ բարձրանալիս քուրդ ուղեկցորդները պատմել են իրեն, որ ամերիկացի մի հնագետ, ով ԱՄՆ-ի կառավարությունից և 2 գիտահետազոտական ինստիտուտներից դրամաշնորհ է ստացել, որոնողական աշխատանքներ է իրականացնում այնտեղ։
Sunday, May 20, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment