Tuesday, May 15, 2012

Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

1in.am. 15-5-2012- Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Ահմադինեժադը երկու երկրների հարաբերությունները որակել է որպես բարեկամական և եղբայրական՝ ընդգծելով, որ դրանք պոտենցիալ ունեն առավել սերտ համագործակցություն ծավալելու համար: Ահմադինեժադն այդ պլանում հիշատակել է գիտության, տեխնոլոգիաների, տնտեսական, էներգոփոխանակման և առևտրային ոլորտները: Հնդկաստանի վարչապետն իր հերթին կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց հետագա զարգացման անհրաժեշտությունը:

No comments: