Monday, May 21, 2012

Սաակաշվիլին և Ալիևը առանձնազրույց են ունեցել

Tert.am. 20-5-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում են ունեցել Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացման ընթացքը` տարբեր ոլորտներում: Քննարկվել են նաև հարաբերությունների հետագա զարգացման ծրագրերը: Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները լարվել էին երկու երկրների սահմանին գտնվող վիճահարույց Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատճառով, ինչից հետո երկու կողմերը ուժեղացրել են սահմանային հսկողությունը: Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը, սակայն հայտարարել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև որևէ վիճելի հարց չկա: «Վանական համալիրի հետ կապված հարցերը քննարկվելու են ստեղծված համատեղ աշխատանքային խմբում, իսկ սահմանազատման գործընթացը սովորական իրավական հարց է»,- ասել է նա: Այդ հարցը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում քննարկելու են նաև Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները:

No comments: