Monday, May 21, 2012

Թբիլիսիում հակաադրբեջանական երթ է տեղի ունեցել

News.am. 20-5-2012- Դավիդ Գարեջիի պաշտպանության նախաձեռնող խումբը մայիսի 20 –ին Թբիլիսիում քայլարշավ է կազմակերպել, որին մասնակցել են մի քանի հարյուր մարդ:Ինչպես հաղորդում է «Գրուզիա-Online»-ը, ակցիայի կազմկերպիչներն ու մասնակիցները բողոքում են ադրբեջանական սահմանապահների կողմից վանական համալիրի տարածքը զբաղեցնելու դեմ, ինչը խոչընդոտել է վրացի ուխտավորների վանք այցելությանը: Բացի այդ, ակտիվիստները դժգոհ են Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի եւ մշակույթի նախարարի «ոչ համարժեք» եւ «անպատասխանատու» հայտարարություններից: Վերջիններս հայտարարել էին, որ 1921 թ-ից վանական համալիրի տարածքի 2%-ն Ադրբեջանի տարածքում է, եւ որ Բաքվի հետ բանակցությունները կատարվում են սահմանազատման հանձնաժողովի շրջանակում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա գտնվող եզակի վանական համալիրի տարածքում Ադրբեջանը սահմանային անցակետ էր տեղակայել: Հոգեւորականների խոսքով, ադրբեջանցի սահմանապահները վրացի զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս համալիրի տարածքի մյուս հատված մուտք գործել:

No comments: