Wednesday, May 16, 2012

Թուրքիան միայն այդ երկիր արտահանում չի կատարում

HayNews.am. 15-5-2012- Թուրքիայի համար տնտեսական տեսանկյունից ամենախնդրահարույց երկիրը ոչ Հայաստանն է,
ոչ Հունաստանը, ոչ էլ մեզ հայտնի այլ երկրները, որոնք աշխարհագրությամբ մոտ են մեր հարևանին: Պարզվում է, որ աշխարհի միակ երկիրը, որտեղ Թուրքիան արտահանում չի կատարել, Կիրիբատին է: Սա այսպես է, եթե հավատանք Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանին: Վերջինիս խոսքերով` Կիրիբատին միակ երկիրն է, ուր թուրքական ապրանք չի արտահանվել: Թուրք նախարարը նաև խոստացել է այցելել և փորձել նաև այդ երկրի հետ պայմանավորվածության գալ: Նշենք, որ Կիրիբատին փոքր կղզային պետություն է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

No comments: