Sunday, May 20, 2012

ԵՄ անդամ չլինելը դեռ աշխարհի վերջը չէ. Ջեմիլ Չիչեք

Tert.am. 9-5-2012- Թուրքիայի համար Եվրամիության անդամ չլինելը դեռ աշխարհի վերջը չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է Zaman-ը, հայտարարել է երկրի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը: «Մի դուռը փակվում է, հազար այլ դռներ են բացվում: Թուրքիայի համար կան շատ դռներ: Իմաստ չկա դոփել նույն տեղում»,- ասել է Չիչեփը` հավելելով, որ Թուրքիայի մուտքը Եվրամիություն օգուտ կբերեր և երկրին, և կառույցին: Ըստ նրա` ԵՄ արժեքները մեծ նշանակություն ունեն: Այդ արժեքների մեջ են մտնում մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, արդար ու թափանցիկ հաշվետվությունները: «Թուրքիան շատ բան է արել այս ուղղությամբ, դա պետք է խոստովանել: Այս ամենը շատ ավելին է մեզ համար, քան միայն ինչ-որ կառույցի անդամագրվելը»,- ասել է Չիչեքը:

No comments: