Monday, May 21, 2012

Ռուսաստանը մտահոգված է Իրան ռազմական միջամտություն իրականացնելու դիրքորոշման փոփոխությամբ

Tert.am. 20-5-2012- Ռուսաստանը մտահոգված է մի շարք երկրների դիրքորոշման փոփոխությամբ, որոնք ներկայում հակված են Իրանի հետ կապված իրավիճակի ռազմական լուծմանը, «ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյոբկովը: «Մենք (Ռուսաստանը) մտահոգված ենք նրանով, որ դեռևս որպես իրական է դիտարկվում խնդրի ռազմական լուծման տարբերակը: Մենք պարբերապար տեղեկություններ ենք ստացել, ինչպես հանրային, այնպես էլ փակ խողովակներով, որ նման տարբերակը որոշ մայրաքաղաքներում ներկայում դիտարկվում է որպես առկա (Իրանի) իրավիճակի դեպքում ամենակիրառելին, քան թե մինչ այժմ էր», - ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ բացի շատ երկրների անվտանգության համար ժխտական հետևանքներից, իրանական խնդրի ուժային լուծման ծրագրերի իրականացումը ծանրագույն հետևանքներ կթողնի համաշխարհային տնտեսության վրա և շատ կբարդացնի ճգնաժամի հաղթահարումը:

No comments: